№ 01 — Hashvik AI
Հաշվապահություն AI-ի օգնությամբ։
Հաշվապահությունը դառնում է տեսանելի, հասանելի ու կառավարելի։
ամիս անվճար՝ յուրաքանչյուր նոր հաճախորդի համար
№ 02 — Ինչպես է աշխատում
Հարցերից մինչև հաշվետվություն։
1 Պատասխանում եք մի քանի հարցի3 րոպե
Ձեր գործունեության, հարկման համակարգի և աշխատողների մասին։ Hashvik AI-ն անմիջապես ցույց է տալիս Ձեր պարտավորություններն ու ժամկետները։
2 Տալիս եք մուտքքայլ առ քայլ ուղղորդմամբ
ՊԵԿ-ի Ձեր էջում ավելացնում եք Hashvik-ի Օգտվողին՝ «Դիտել», «Խմբագրել» և «Ստորագրել» իրավունքներով։ Մեր թիմը կզանգահարի և կօգնի։
3 Վերբեռնում եք ամսվա փաստաթղթերըամեն ամիս
Հարկային հաշիվները, քաղվածքները և 1C բազան։ Ժամկետից առաջ ստանում եք հիշեցում։
4 Հաշվարկում ենք և ստուգումյուրաքանչյուր փաստաթուղթ մշակվում է
Hashvik AI-ն հաշվարկում է հարկերը և պատրաստում հաշվետվությունը, մեր հաշվապահը ստուգում է։
5 Ներկայացնում ենք մենքժամկետին
Ստուգված հաշվետվությունը ՊԵԿ-ում լրացնում, ստորագրում և ներկայացնում է մեր աշխատակիցը․ Ձեր հաստատումը պետք չէ։ Hashvik-ում տեսնում եք ներկայացված հաշվետվությունը, ՊԵԿ-ի անդորրագիրը և վճարելու գումարը։ Անձնական եկամուտների հայտարարագիրը ներկայացնում եք Դուք՝ մեր հաշվապահի օգնությամբ։
6 Ամեն ինչ պահում եք մի տեղումփաստաթղթեր ու հաշվետվություններ
Hashvik-ը ցույց է տալիս վճարման վավերապայմանները, Դուք վերբեռնում եք անդորրագիրը։ Հաշվետվություններն ու փաստաթղթերը մնում են արխիվում։
Հաջորդ ժամկետը
Ամսի 20-ը
Հարկ և հաշվետվություն՝ նախորդ ամսվա համար
- Հաշվարկված է Hashvik AI-ի կողմից
- Ստուգված է հաշվապահի կողմից
- Ներկայացված է ՊԵԿ-ում
№ 03 — Փաթեթներ
Micro
7 000 ֏ / ամիս
- Գործարքներ ամսական
- մինչև 10
- Հարկային հաշվետվություններ
- Այո
- Հաշվապահի ստուգում
- Այո
- Ձեր հաշվապահի ստուգումով, ամսական
- 3 000 ֏
- Առաջարկվող
Freelancer
12 000 ֏ / ամիս
- Գործարքներ ամսական
- մինչև 25
- Հարկային հաշվետվություններ
- Այո
- Հաշվապահի ստուգում
- Այո
- Ձեր հաշվապահի ստուգումով, ամսական
- 5 000 ֏
Business
25 000 ֏-ից / ամիս
- Գործարքներ ամսական
- մինչև 50
- Հարկային հաշվետվություններ
- Այո
- Հաշվապահի ստուգում
- Այո
- Ձեր հաշվապահի ստուգումով, ամսական
- 10 000 ֏-ից
№ 04 — Անվտանգություն
Ձեր տվյալները անվտանգ պահպանվում են։
- Տվյալները տեսնում եք Դուք և Ձեր հաշվապահը
- Սերվերները ԵՄ-ում են (Ֆրանկֆուրտ)
- Տվյալները չեն փոխանցվում արտաքին AI ծառայություններին
- Միջադեպի դեպքում տեղեկացնում ենք 72 ժամվա ընթացքում
Ով է տեսնում Դուք և Ձեր հաշվապահները
Ձեր բիզնեսի տվյալները տեսնում եք Դուք և այն հաշվապահները, որոնց Դուք եք հրավիրել կամ որոնց նշանակել ենք Ձեր բիզնեսին։ Մուտքը կարող եք դադարեցնել ցանկացած պահի։ Տեխնիկական խնդիրների դեպքում՝ նաև Hashvik-ի պատասխանատուն։ Գաղտնիության պայմանագիրը կնքվում է Hashvik-ի հետ և պարտավորեցնում է բոլոր նրանց, ովքեր մուտք ունեն Ձեր տվյալներին, պահպանել գաղտնիությունը։
Գաղտնաբառեր Ձեր գաղտնաբառերը
ՊԵԿ համակարգում Դուք ավելացնում եք մեր մեկ անվանական Օգտվողին՝ «Hashvik AI», «Դիտել», «Խմբագրել» և «Ստորագրել» իրավունքներով, և կարող եք մուտքը հետ կանչել ցանկացած պահի։ Հաշվետվությունը պատրաստում ենք մենք, ստուգում է մեր հաշվապահը, իսկ ստորագրում և ներկայացնում է մեր աշխատակիցը։ Կամ մեզ եք տալիս Ձեր արդեն ունեցած Օգտվողի մուտքը․ այդ դեպքում մենք լրացնում և պահում ենք, իսկ ստորագրում է այդ Օգտվողը։ Մուտքի տվյալները պահվում են գաղտնագրված, և ամեն բացում գրանցվում է։ Լիազորի գաղտնաբառը երբեք չենք խնդրում, իսկ Hashvik-ի Ձեր գաղտնաբառը չենք պահում։
Աշխատակիցներ Գաղտնիության համաձայնագիր
Hashvik-ի յուրաքանչյուր աշխատակից, ով աշխատում է Ձեր տվյալների հետ, ստորագրում է գաղտնիության պահպանման համաձայնագիր։
Որտեղ են պահվում ԵՄ սերվերներում՝ Ֆրանկֆուրտում
Եվրոպական Միության սերվերներում՝ Ֆրանկֆուրտում։ Կապը գաղտնագրված է։ Ֆայլերը պահվում են մասնավոր պահոցում և բացվում են միայն ժամանակավոր հղումներով։
Հաշվարկներ Առանց արտաքին AI ծառայությունների
Հարկերն ու ժամկետները հաշվում են նախապես սահմանված կանոնները՝ գիտելիքների բազայի հիման վրա։ Ձեր տվյալները արտաքին AI ծառայություններին չենք փոխանցում։
Ձեր իրավունքները Ներբեռնեք կամ ջնջեք ցանկացած պահի
Հավելվածի «Իմ էջը» բաժնից կարող եք ներբեռնել Ձեր տվյալները կամ խնդրել ջնջել դրանք։ Տվյալները չենք վաճառում և գովազդի համար չենք օգտագործում։
Պատասխանատվություն Միջադեպի մասին՝ 72 ժամում
Hashvik AI-ն գործում է Հայաստանում՝ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։ Յուրաքանչյուր հաճախորդի հետ կնքում ենք պայմանագիր, և գաղտնիության պարտավորությունը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր մուտք ունեն Ձեր տվյալներին։ Եթե Ձեր տվյալների հետ երբևէ որևէ բան պատահի, դրա մասին կիմանաք մեզնից՝ 72 ժամվա ընթացքում։
№ 05 — Հարցեր
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս օգտագործել AI-ը իմ հաշվապահության մեջ
Hashvik AI-ում պատասխանում եք մի քանի հարցի Ձեր բիզնեսի մասին, և Hashvik-ը կազմում է Ձեր հարկերի, վճարումների և հաշվետվությունների օրացույցը։ Վերբեռնում եք բանկային քաղվածքները, Hashvik-ը հաշվարկում և պատրաստում է հաշվետվությունները, մեր հաշվապահը ստուգում է դրանք, իսկ մեր աշխատակիցը ներկայացնում է ՊԵԿ-ում։ Դուք տեսնում եք, թե ինչ է ներկայացվել և ինչ պետք է վճարել։
Ինչի՞ վրա է հիմնված Hashvik AI-ի գիտելիքը
ՀՀ օրենսդրության վրա․ Hashvik-ի գիտելիքների բազան կազմված է ՀՀ հարկային օրենսգրքից, հաշվապահական հաշվառման և այլ օրենքներից ու ՊԵԿ պարզաբանումներից։ Յուրաքանչյուր պարտավորություն, ժամկետ և դրույք հղում է անում օրենքի հոդվածին։ AI-ը կանոններ չի հորինում․ հաշվարկները կատարվում են բազայի կանոններով, որոնք պահում և թարմացնում է մեր թիմը օրենքների փոփոխություններին հետևելով, իսկ յուրաքանչյուր հաշվետվություն ստուգում է հաշվապահը։
Գրանցել եմ ԱՁ․ ի՞նչ անեմ և ինչպե՞ս վճարեմ հարկերս
Գրանցումից հետո մուտք եք գործում ՊԵԿ համակարգ և 20 օրվա ընթացքում ընտրում եք հարկային ռեժիմը, օրինակ՝ շրջանառության հարկը։ Դրանից հետո ԱՁ-ն ունի տարվա ժամկետներ․ շրջանառության հարկով ԱՁ-ն հաշվարկն ու հարկը ներկայացնում և վճարում է եռամսյակը մեկ։ Քայլերն ու ժամկետները՝ ստորև նյութերում, իսկ Hashvik AI-ն կարող է դրանք անել Ձեր փոխարեն։
Ինչպե՞ս է գործում անվճար ամիսը
Առաջին ամիսը հաշվարկվում է հաշիվը բացելու օրվանից։ Քարտ պետք չէ։
Ի՞նչ է լինում առաջին ամսից հետո
Որոշում եք Դուք․ շարունակում եք ընտրած փաթեթով կամ դադարեցնում։
Ո՞վ կարող է միանալ
Ցանկացած ԱՁ կամ փոքր ՍՊԸ՝ ցանկացած հարկման համակարգով։
Hashvik-ն ի՞նքն է ներկայացնում հաշվետվությունները
Այո․ մեր հաշվապահը ստուգում է հաշվետվությունը, իսկ մեր աշխատակիցը ստորագրում և ներկայացնում է այն ՊԵԿ-ում։ Ներկայացվածը տեսնում եք Hashvik-ում։ Անձնական եկամուտների հայտարարագիրը ներկայացնում եք Դուք։
Ո՞վ է տեսնելու իմ քաղվածքներն ու ծախսերը
Դուք և այն հաշվապահները, որոնց Դուք եք հրավիրել կամ որոնց նշանակել ենք Ձեր բիզնեսին։ Մուտքը կարող եք դադարեցնել ցանկացած պահի։ Տեխնիկական խնդիրների դեպքում՝ նաև Hashvik-ի պատասխանատուն։ Բոլորը, ովքեր մուտք ունեն Ձեր տվյալներին, պարտավորված են Hashvik-ի հետ կնքված գաղտնիության պայմանագրով։ Այլ օգտատերեր կամ պետական մարմիններ Ձեր քաղվածքները չեն տեսնում․ ՊԵԿ-ին հասնում են միայն Ձեր հաշվետվությունները, որ ներկայացնում ենք մենք, և այն, ինչ ներկայացնում եք Դուք։
№ 06 — Օգտակար նյութեր
ԱՁ-ի գրանցումը և նոր ԱՁ-ի ու ՍՊԸ-ի առաջին քայլերը։
Ամեն քարտում նշված է, թե որ օրվա դրությամբ են տվյալները։ Տեղեկատվական նյութ է, ոչ իրավաբանական խորհրդատվություն։