Գաղտնիության քաղաքականություն
Թարմացվել է՝ 2026-11-17
Ով ենք մենք
Hashvik AI-ն («Hashvik», «մենք») թվային ծառայություն է, որն օգնում է Հայաստանի անհատ ձեռնարկատերերին և փոքր ընկերություններին հաշվապահություն վարելու իրենց գործում։ Ծառայությունը տրամադրում է ծրագիր, որը հաշվում է հարկերն ու ժամկետները ձեր պատասխանների հիման վրա, և թիմ, որը ստուգում է ամեն հաշվարկ։
Ինչ տվյալներ ենք հավաքում
- Հաշիվ․ էլ. հասցե, անուն (ըստ ցանկության), գաղտնաբառի հեշ (գաղտնաբառն ինքը չենք պահում)։
- Բիզնես․ անվանում, ՀՎՀՀ, իրավական ձև, ծանոթության պատասխանները (գործունեություն, եկամտի մոտավոր չափ, ռեժիմ, աշխատողների թիվ և նման հարցեր)։
- Հաշվապահություն․ ժամկետներ և դրանց փուլերը, ձեր հարցերը, հաշվետվությունների թվեր և թիմի ուղղումներ, ՊԵԿ-ի անդորրագրեր։
- Ֆայլեր․ քաղվածքներ, հաշիվներ, պայմանագրեր, հաշվետվություններ և անդորրագրեր, որ վերբեռնում եք դուք կամ թիմը։
- ՊԵԿ-ից հավաքված տվյալներ․ եթե «Մուտքեր» էջում միացրել եք հավաքումը, կամ համաձայնել եք, և մեր ադմինիստրատորը միացրել է այն՝ գրանցելով, թե ով, երբ և ինչպես է համաձայնել, մեր սերվերը մեր «Hashvik AI» Օգտվողի մուտքով կարդում է ՊԵԿ-ի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից ձեր բիզնեսի դուրս գրված և ստացված հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերը՝ միացնելիս տարվա սկզբից (հունվար–մարտին՝ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից), այնուհետև՝ վերջին երեք ամիսը։ Պահում ենք համարը, մատակարարման ամսաթիվը, կողմերի ՀՎՀՀ-ն և անվանումը (ֆիզիկական անձ գնորդի դեպքում՝ անունը), գումարները, ԱԱՀ-ն, կարգավիճակը, ՊԵԿ-ի նույնացուցիչը և այն փաստաթուղթը, որը ճշգրտվում է։ Ֆիզիկական անձի անձնագրի կամ սոցիալական քարտի համարը չենք պահում։ Հավաքելիս ՊԵԿ-ում միայն կարդում ենք՝ ոչինչ չենք պահպանում, ստորագրում, ներկայացնում կամ ջնջում։ Ամեն միացում և անջատում գրանցում ենք՝ ով և երբ։ Հավաքումը կարող եք անջատել ցանկացած պահի․ արդեն հավաքվածը մնում է և ջնջվում է ձեր բիզնեսի հետ միասին։
- ՊԵԿ մուտք․ այն մուտքանունն ու գաղտնաբառը, որ ՊԵԿ-ը տալիս է մեր «Hashvik AI» Օգտվողին ձեր բիզնեսի համար։ Դրանք պահվում են գաղտնագրված, բացում է միայն այդ Օգտվողը կամ ադմինիստրատորը, իսկ եթե ՊԵԿ-ից հավաքումը միացված է՝ նաև մեր սերվերը՝ միայն կարդալու համար։ Ամեն բացում գրանցվում է։ Ձեր Լիազորի գաղտնաբառը չենք պահում։
- Տեխնիկական․ մուտքի նստաշրջանը և դրա ժամանակը․ հասցեների հաշվառում՝ միայն չարաշահումից պաշտպանվելու համար և կարճ ժամկետով։
Ինչու
Միայն ծառայությունը մատուցելու համար․ հաշվել ձեր պարտավորությունները, պատրաստել հաշվարկները, մեր հաշվապահի ստուգումից հետո դրանք լրացնել, ստորագրել և ներկայացնել ՊԵԿ-ում մեր «Hashvik AI» Օգտվողի միջոցով, ձեր համաձայնությամբ ՊԵԿ-ից հավաքել ձեր էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը, և պահել փաստաթղթերը։ Մենք տվյալները չենք վաճառում և չենք օգտագործում գովազդի համար։
Ով է տեսնում
- Դուք՝ ձեր բիզնեսի ամբողջ տվյալները։
- Ձեր հաշվապահները՝ նրանք, որոնց դուք եք հրավիրել «Իմ հաշվապահը» էջից և որոնք ընդունել են հրավերը, ինչպես նաև նրանք, որոնց ձեր բիզնեսին նշանակել ենք մենք՝ Hashvik-ի կամ մեր գործընկեր հաշվապահական կազմակերպության որակավորված հաշվապահներից։ Նրանք տեսնում են ձեր փաստաթղթերը, քաղվածքները, ժամկետները, հաշվետվությունները, աշխատողների և ներմուծման տվյալները՝ միայն ձեր հաշվապահությունը վարելու համար։ Յուրաքանչյուր մուտք գրանցվում է՝ ով և երբ է այն տվել կամ դադարեցրել։ Մուտքը կարող եք դադարեցնել ցանկացած պահի «Իմ հաշվապահը» էջում։
- Յուրաքանչյուր հաշվապահ, ով մուտք ունի ձեր տվյալներին, ընդունել է գաղտնիության պահպանման համաձայնագիրը։
- Hashvik-ի աշխատակիցը, ով մեր «Hashvik AI» Օգտվողն է՝ ձեր հաշվետվությունները ՊԵԿ-ում լրացնելու, ստորագրելու և ներկայացնելու համար։
- Hashvik-ի ադմինիստրատորը՝ ծառայությունը մատուցելու և տեխնիկական խնդիրները լուծելու համար։ Թիմը կարող է դիտել հաշվետվությունները անանուն ռեժիմով։
- Պետական համակարգերը (ՊԵԿ և այլն)՝ ձեր բիզնեսի հաշվետվությունները, որ ձեր անունից ներկայացնում է մեր աշխատակիցը, և այն, ինչ ներկայացնում եք դուք։
Որտեղ են պահվում
Եվրոպական Միության սերվերներում (DigitalOcean, Ֆրանկֆուրտ)։ Ֆայլերը պահվում են մասնավոր պահոցում և բացվում են միայն ժամանակավոր ստորագրված հղումներով։ Կապը գաղտնագրված է (HTTPS)։
Որքան ենք պահում և ինչպես ջնջել
Քանի դեռ ձեր հաշիվը գործում է, և այնքան, որքան պահանջում է հաշվապահական փաստաթղթերի պահպանման օրենքը։ Ձեր խնդրանքով, որն ուղարկվում է հավելվածի «Իմ էջը» բաժնից, ջնջում ենք բիզնեսի տվյալներն ու ֆայլերը և հաստատում նամակով։ Ֆայլերի պահուստային տարբերակները ջնջվում են 30 օրվա ընթացքում։
Ձեր իրավունքները
Կարող եք տեսնել, ներբեռնել, ուղղել և ջնջել ձեր տվյալները, ինչպես նաև հետ կանչել ցանկացած լիազորություն պետական համակարգերում։
Կապ
Հարցերի համար գրեք թիմին հավելվածի «Իմ էջը» բաժնից կամ [email protected]։