Նախագիծ․ տեքստը ենթակա է իրավաբանի ստուգման մինչև ծառայության պաշտոնական մեկնարկը։
Օգտագործման պայմաններ
Թարմացվել է՝ 2026-10-13
Ծառայությունը
Hashvik AI Solo-ն ձեր պատասխանների և գիտելիքների բազայի հիման վրա որոշում է ձեր պարտավորությունները, հաշվում է ժամկետներն ու հարկերը, պատրաստում է հաշվետվությունները, պահում է փաստաթղթերը և ներկայացնում է հաշվարկները պետական համակարգեր։ Հաշվարկները կատարում է ծրագիրը, ստուգում և հաստատում է Hashvik-ի թիմի հաշվապահը։
Ինչ եք անում դուք
- Պատասխանում եք հարցերին ճիշտ և տեղեկացնում եք փոփոխությունների մասին (նոր աշխատող, նոր գործունեություն, եկամտի փոփոխություն)։
- Տրամադրում եք մուտքեր և փաստաթղթեր ժամանակին․ առանց քաղվածքի հաշվարկը չի կարող ճիշտ լինել։
- Հաստատում եք ամեն հաշվարկ ժամկետից առաջ։ Առանց ձեր հաստատման ոչինչ չի ներկայացվում։
- Պահում եք ձեր գաղտնաբառն ու լիազորությունները անվտանգ։ Hashvik-ը գաղտնաբառեր չի խնդրում։
Պատասխանատվություն
Hashvik-ը պատասխանատու է ձեր հաստատած հաշվարկները ժամկետին ներկայացնելու համար։ Ձեր պատասխանների և փաստաթղթերի ճշտության համար պատասխանատու եք դուք։ Եթե ուշացել եք հաստատել կամ տրամադրել փաստաթուղթ, ժամկետի խախտման հետևանքները մնում են ձեզ վրա, իսկ մենք ձեզ նախապես կզգուշացնենք օրացույցում։
Ծառայությունը իրավաբանական կամ ներդրումային խորհրդատվություն չէ։ Օրենքների փոփոխությունները հետևում է թիմը, բայց ոչ մի ծրագիր չի փոխարինում ձեր սեփական որոշումներին։
Վճարում և դադարեցում
Ծառայության գինը և վճարման կարգը ասվում են ծանոթությունից հետո և մինչև որևէ պարտավորություն ստանձնելը։ Կարող եք դադարեցնել ծառայությունը ցանկացած պահի․ ձեր փաստաթղթերը մնում են ձերն են և ներբեռնվում են, տվյալները ջնջվում են ձեր խնդրանքով։
Փոփոխություններ
Պայմանների փոփոխության մասին տեղեկացնում ենք հավելվածում և նամակով։ Շարունակելով օգտվել ծառայությունից՝ ընդունում եք նոր պայմանները։
Կիրառելի իրավունք
Հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Կապ
Հարցերի համար գրեք թիմին հավելվածի «Իմ էջը» բաժնից կամ [էլ. հասցե՝ լրացնել մինչև մեկնարկը]։