Ի՞նչ անել, երբ ընդունում եմ աշխատող
Կանոնները նույնն են ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար
4 քայլ
1.
Կնքեք աշխատանքային պայմանագիր
Պայմանագիրը կնքվում է մինչև աշխատանքը սկսելը։ 2027 թ. հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագրերը, որոշ բացառություններով, կկնքվեն թվային համակարգով։
2.
Գրանցեք աշխատողին ՊԵԿ-ում
Նոր աշխատողի գրանցման հայտը ներկայացրեք մինչև նրա աշխատանքի առաջին օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ եթե նա սկսում է աշխատել ընդունվելու օրը՝ մինչև այդ օրվա ժամը 14:00-ն։
3.
Պահեք հարկն ու վճարները աշխատավարձից
Աշխատավարձ վճարելիս պահեք ներքևի աղյուսակում նշված հարկն ու վճարները։
4.
Ամեն ամսի 20-ը ներառյալ
Ներկայացրեք նախորդ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկը և վճարեք պահված գումարները միասնական հաշվին։
Ի՞նչ է պահվում աշխատավարձից ամեն ամիս
| Եկամտային հարկ | 20% |
|---|---|
| Սոցիալական վճար*500 000 ֏-ից ավելի աշխատավարձի դեպքում՝ 10% − 25 000 ֏ | 5% |
| Դրոշմանիշային վճար1 000 001 ֏ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 15 000 ֏ | 1 000 ֏ |
| Առողջության ապահովագրավճար2026-ին՝ 200 001 ֏ և ավելի աշխատավարձի դեպքում, 500 001 ֏-ից՝ 10 800 ֏ | 4 800 ֏ |
Յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար տուգանքը 250 000 ֏ է։
* 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար, մինչև օրենքով սահմանված առավելագույն շեմը։

Աղբյուրներ. ՀՀ հարկային օրենսգիրք, հոդ. 150, 156, 158, 412 · ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդ. 85 · «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենք, հոդ. 5, 6, 7 · «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենք, հոդ. 12, 14 · «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենք, հոդ. 13, 45, 46։
Տվյալները՝ 21.10.2026 դրությամբ։ Տեղեկատվական նյութ է, ոչ իրավաբանական խորհրդատվություն։